Տիգրան Մեծ պողոտան քաղաքի կարևոր տրանսպորտային զարկերակն է։
Սակայն մինչև կարանտինը «Տաշիր» առևտրի կենտրոնի տարածքում երեկոյան խցանում էր գոյանում։ Վերջինիս պատճառը մեքենաների՝ Մովսես Խորենացի փողոցից անհասկանալի ելքն է և մոտակա սրճարանը, որը ինչ-ինչ պատճառներով կառուցել են հենց երթևեկելի մասում։
Ես ստեղծել եմ մի նախագիծ, որտեղ ցույց եմ տվել, թե ինչպես կարելի է բարելավել իրավիճակը, դեռ ավելին, արել եմ ավտոբուսային գծեր, որոնց կարիքը քաղաքն ունի (գծերի մասին կարդացեք ստորև)։
Ինչպես նաև հատուկ ծրագրով տեղանքի նմանակող մոդել եմ պատրաստել։ Նրանում տվյալներ են հաղորդվում, թե ժամում քանի մեքենա կա և այլն, և այն ավտոմատ մոդելավորում է մեքենաների շարժումը։ Տեսագրության մեջ (կցված է ստորև) շատ լավ երևում է, թե ինչպես է առաջին դեպքում մոդելը նույնությամբ կրկնել գոյություն ունեցող խցանումը, իսկ երկրորդ դեպքում՝ ներդրված փոփոխություններից հետո, խցանում չկա։
Լուծումը
Այստեղ սխալն ակնհայտորեն նախագծողներինն է․ չի կարելի հրահրել վարորդներին նման կտրուկ ձևով վերադասավորվել ձախ շարքում։ Անհրաժեշտ է արգելել ձախ շրջադարձը դեպի Երվանդ Քոչարի փողոց դուրս եկող մեքենաների համար։ Հատկապես, շրջադարձի արգելքից հետո Yandex.Navigator-ը ավելի արագ է վերակառուցվում և կարող է ցույց տալ, որ Երվանդ Քոչարի փողոց շրջադարձի համար անհրաժեշտ է գնալ այլ ճանապարհով։
Իսկ դեպի Մովսես Խորենացի փողոցի շարունակություն արվող շրջադարձն արված է փոքր-ինչ ավելի հեռու։
Խնդիրը
Միհարկանի սրճարան, որը կառուցված է հենց երթևեկելի մասում և զբաղեցնում է ավտոմեքենաների մի շարք, իսկ այդ հատվածում շատ կարևոր է շարքերի ավելացումը, որպեսզի նվազեն խցանումները խաչմերուկից առաջ։
Լուծումը
Սրճարանի զավթած շարքերի քանակն ավելացնելու համար ստիպված հետացվել է հանդիպակաց ուղղության կայանատեղին և դրա հաշվին տեղաշարժել երթևեկելի մասի բոլոր գծերը։ Կայանատեղին հնարավոր է ինչ-որ կերպ թողնել, քանի որ հիմա այնտեղ արված են շատ խորը կայանման «գրպաններ»։
Անհրաժեշտ է պարզել, թե ինչի հիման վրա են կարողացել կառուցել տվյալ սրճարանը երթևեկելի մասում։ Եվ հնարավության դեպքում ապամոնտաժել սրճարանի դուրս ձգվող մասը։
Խնդիրը
Մովսես Խորենացի փողոցից ելքը շատ թեք անկյան տակ է․ նման ելքերը դեպի գլխավոր ճանապարհ անթույլատրելի են։ Նման անկյան տակ սլանալիս վարորդը չի տեսնում գլխավոր ճանապարհով շարժվող մեքենաներին, քանի որ վերջիններս գտնվում են վարորդի «մեռած գոտում»։
Լուծումը
Ելքն անել ուղիղ անկյան տալ (90”)
Խնդիրը
Մովսես Խորենացի փողոցից ելքի շրջանում հետիոտնային անցումի լուսացույցի անտրամաբանական աշխատանքը․
Կա լուսացույցի փուլ, երբ կենտրոնական մեքենաների համար վառվում է կարմիրը, սակայն հետիոտների համար ևս շարունակում է վառվել կարմիրը։ Հետիոտնը տեսնում է, որ մեքենաները կանգնել են, ուստի սկսում է անցնել փողոցը, սակայն սա վտանգավոր է, քանի որ մեքենաների համար դեռևս վառվում է կանաչը։ Լուսացույցների նման կարգավորումն անթույլատրելի է։
Լուծումը
Լուսացույցի աշխատանքի ուղղում, որպեսզի կենտրոնից շարժվող մեքենաների համար կանաչը սինխրոնացված լինի դեպի Երվանդ Քոչար փողոցի շրջադարձի լուսացույցի կանաչի հետ։
Խնդիրը
Վերգետնյա հետիոտնային անցումը, որի պատճառով հետիոտները փողոցը վազելով են անցնում, քանի որ ոչ ոք չի ուզում աստիճաններով բարձրանալ։ Նույնիսկ Yandex.Maps-ում է այն նշված։
Ըստ վիճակագրության՝ արտափողոցային (ՍՏՈՐգետնյա և ՎԵՐգետնյա) հետիոտնային անցումներ ունեցող տարածքներում ավելի շատ մարդ է մահանում, քան սովորական հետիոնտային անցումներ ունեցողներում, քանզի մարդիկ չեն ուզում աստիճաններով բարձրանալ և վազելով են անցնում փողոցը, իսկ վարորդները չսպասելով, որ հետիոտներ կհայտնվի փողոցում, վրաերթի են ենթարկում նրանց։
Լուծումը
Միակ ճիշտ լուծումը հետիոտնային լուսացույցով անցումների կազմակերպումն է։ Լուսացույցն ըստ այդ պետք է սինխրոնացված լինի հարևան լուսացույցի հետ, ուստի հավելյալ խցանումներ դրանից չեն առաջանա։
Խնդիրը
«Տաշիր» առևտրի կենտրոնի հրապարակում չհիմնավորված շատ են հատվող փողոցներն ու մեքենաները։ Հսկայական կայանատեղի է, չկա մայթ, մարդիկ ստիպված են անցնել մեքենաների կողքով։
Լուծումը
Ճանապարհների քանակի կրճատում, մայթի կառուցում, անցումային ուղիներ, ժամանակակից կանաչապատում։
Նմանատիպ մտքեր հրապարակվել են նաև այլ հեղինակի կողմից։
Նախագծում ստեղծված են նաև ավտոբուսային գծեր, որոնք քաղաքապետարանը պլանավորում է երբևէ իրականացնել։ Գծերը ստեղծված են Երևանի տրանսպորտի զարգացման նախագծի ստանդարտներով՝ https://transport.yerevan.am/ ։ Այդ ստանդարտը օգտագործվում է եվրոպական երկրներում, օրինակ՝ Անգլիայում։ Ավտոբուսային գծերի մասին մանրամասն կարող եք կարդալ իմ մյուս հոդվածում․ https://www.facebook.com/yerevurban/posts/131578204913620
Մաշտոց պողոտայի ավոտբուսային գծերի նախագիծը։ https://urbanista.am/bus-lane
Իհարկե առաջիկայում վիրուսի պատճառով գծերն ակտուալ չեն լինի, սակայն դրանց ստեղծումը մի ամիս չի տևում, հետևաբար այն ժամանակ, երբ դրանք պատրաստ կլինեն, դրանց անհրաժեշտությունը կլինի։
Նաև ավտոբուսային գծերը տեղափոխվել են խաչմերուկներին ավելի մոտ՝ ժամանակակից ստանդարտներին համապատասխան։
Ինչպես նաև հատուկ ծրագրով տեղանքի նմանակող մոդել եմ պատրաստել։ Նրանում տվյալներ են հաղորդվում, թե ժամում քանի մեքենա կա և այլն, և այն ավտոմատ մոդելավորում է մեքենաների շարժումը։ Տեսագրության մեջ շատ լավ երևում է, թե ինչպես է առաջին դեպքում մոդելը նույնությամբ կրկնել գոյություն ունեցող խցանումը, իսկ երկրորդ դեպքում՝ ներդրված փոփոխություններից հետո, խցանում չկա։
Տվյալները ցույց տվեցին, որ անցկացված փոփոխություններից հետո կենտրոնից թողունակությունը մեծացել է 30%
Լայքեք և բաժանորդագրվեք Yerevan urbanist խմբին, որպեսզի բաց չթողնեք հետաքրքիր հոդվածները։



