Մեքենաների արագության վրա ազդող թերագնահատված գործոն է հանդիսանում գծերի լայնությունը․ որքան լայն է գիծը, այնքան հարմար է վարորդին արագությունը գերազանցելով առաջ անցնել։
Երևանի գրեթե բոլոր փողոցներում գծերի լայնությունը 3,5 մետր է, իսկ վարորդների մեծ մասին հոգեբանորեն հեշտ է ընթանալ դրանցով մինչև 90կմ/ժ։ Այդպիսի լայնության պատճառով վարորդը կարող է չնկատել, որ արագ է ընթանում և արդեն գերազանցում է թույլատրելի արագությունը։
Եվրոպական երկրներում գծերի լայնությունը զգալի փոքր է․ քաղաքներում, որտեղ առավելագույն արագությունը 50կմ/ժ է, գծի լայնությունը սկսվում է 2,75 մետրից։ Կան հետազոտություններ, որոնք ապացուցում են, որ նեղ գիծը ենթագիտակցորեն խրախուսում է վարորդին արագությունը նվազեցնել։ 2,75-3մ լայնության դեպքում վարորդը չի ցանկանա արագ ընթանալ մինչև 80կմ/ժ, որովհետև կզգա, որ այդպես անվտանգ չէ։ Այսպիսով նեղացնելով գծերը մենք կարող ենք հանդարտացնել երթևեկությունը և բարձրացնել ճանապարհային անվտանգությունը։
Գոյություն ունի երթևեկության գծերի օպտիմալ լայնության հաշվարկման բանաձև։
Հաշվարկային արագություն *0,015 + լայնություն ТС + 0,3 = Գծի լայնություն
Այս բանաձևով ստացվում է, որ 3,5 մետր լայնության դեպքում վարորդը կարող է մի երկար ընթացք վստահ վարել ավտոմեքենան մոտ 90կմ/ժ-ում։
Այսինքն՝ գծերի նման լայնությունը հրահրում է վարորդին գերազանցել 60կմ/ժ թույլատրելի արագությունը։ 3,25մ լայնության դեպքում ավտոմեքնան կամ ջիփը կարող է հարմար տեղաշարժվել 60կմ/ժ արագության տակ, իսկ 2,9-3,15 մետրի դեպքում՝ 50կմ/ժ։
3,25 կամ 3մ լայնությունն այդքան էլ քիչ չէ, օրինակ Երևանի Հաղթանակի կամրջի վրա գծերի լայնությունը 3 մետր է և վթարայնության կամ մահացության բարձր մակարդակ այնտեղ չի գրանցվել։ Սակայն շրջադարձերի վրա, իհարկե, լայնությունը պետք է լինի ավելի, մինչև անգամ 4-5 մետր։
Շվեյցարիայում գծերի լայնության նորմատիվների և խորհրդային ստանդարտների համեմատություն։ Երեք ստանդարտ տիպի փողոցների համար 50կմ/ժ արագության դեպքում նորմա են համարվում գծերի հետևյալ լայնությունները․
Նրանց մոտ 2,6մ, 3,15մ, 3,5մ
Խորհրդային ստանդարտներ 3,15մ, 3,75մ, 3,75 մետր
Այսինքն՝ տարբերությունը 0,9մ, 0,6մ և 0,25մ համապատասխանաբար տեղական, շրջանային և քաղաքային նշանակության:
Ի դեպ, հենց այդպիսի նեղ գծերի պատճառով են Եվրոպայում փոքրիկ փողոցները թվում այդպես հարմարավետ ու հաճելի, իսկ մեզ մոտ փողոցները նման են թռիչքուղիների։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ ճանապարհների վրա վթարների հիմնական պատճառը հենց մեքենաների արագությունն է։ Իսկ սկսելով նեղացնել գծերը՝ մենք կարող ենք նվազեցնել արագության գերազանցման դեպքերի քանակը և որպես հետևանք նվազեցնել ճանապարհների վրա մահացության դեպքերի թիվը։ Գծերի նեղացման այդպիսի ծրագրի իրականացումը, ըստ էության ոչինչ չարժե, քանզի ամեն կես տարին մեկ այսպես թե այնպես տեղի է ունենում նշագծման ամբողջական թարմացում, պարզապես պետք է նախապես պատրաստել նոր նախագծեր՝ գծերի ավելի նեղ լայնքով։
Այսօր, եթե դուրս գաք Երևանի Մաշտոց պողոտա, որտեղ գծերի լայնությունը 3,5մ է, իսկ թույլատրելի արագությունը՝ 60կմ/ժ, ապա կտեսնեք, թե ինչ արագությամբ են իրականում ընթանում մեքենաները․ սա տեղի է ունենում հենց գծերի լայնության պատճառով, քանի որ վարորդները զգում են, որ ճանապարհը թույլ է տալիս և արագություն են զարգացնում։ Սակայն գծերի նեղացնելուց հետո վարորդները կզգան, որ արագություն զարգացնելը անվտանգ չէ, քանի որ հարևան մեքենաները չափազանց մոտիկ են գտնվում, որպեսզի հնարավոր լինի նրանց կողքով ընթանալ 90կմ/ժ արագության տակ։
ՀՀ-ի կանխադրված նորվամիտիվներով գծերի լայնությունը 3,5-3,7 մետր է, և նախագծողները նկարում են հենց այնպիսի գծեր, ինչպիսին նկարում են 90կմ/ժ արագության հաշվարկով մագիստրալների և 60կմ/ժ արագության հաշվարկով նրբանցքներ վրա։ Դեռ ավելին, գծերի 2,75-3,25մ լայնությունը չի հակասում ստանդարտներին և նորմատիվներին և թույլատրելի է դրանց կողմից։ Իսկ 3մ լայնությամբ գծերը, ինչպես արդեն ասացի, վաղուց գոյություն ունեն Երևանի մագիստրալային փողոցների վրա, օրինակ՝ Հաղթանակի կամրջի վրա, որտեղ գծերի լայնությունը 3 մետր է, և վթարայնության կամ մահացության բարձր մակարդակ այնտեղ չի գրանցվել։
Ոստիկանությունը ճանապարհային երթևեկության փոփոխման իր նոր նախագծերում սխեմաներ է անում, որտեղ որոշ մասերում գծերի լայնությունը նույնիսկ 2,8 մետր է։
Եվ այսպես․ ինչքա՞ն պետք է լինի Երևանում գծերի լայնությունը․
Բնակելի թաղամասերում վերգետնյա անցումներով տեղական նշանակության փողոցներում 3-3,25մմ
Շրջանային նշանակության և 60 կմ/ժ թույլատրելի արագությամբ պողոտաներում — 3,25մ
Հանրային տրանսպորտի և բեռնատարների համար աջ գծի լայնությունը — 3,5մ
Քաղաքից դուրս 90կմ/ժ թույլատրելի արագություն ունեցող մագիստրալների վրա — 3,5մ։
Գծի այսպիսի լայնության դեպքում առավելագույն թույլատրելի արագությունը ավելի լավ կպահպանվի, նույնիսկ տեսախցիկները այդքան էլ անհրաժեշտ չեն լինի։
Գծերի լայնության հարցն արդեն զգալի հասունացել է։ Առանց չափազանցության, հենց նրանում է գտնվում ճանապարհային անվտանգության բանալին։ Մոսկվայում, օրինակ, այսօր բոլոր գծերը շատ ակտիվ նեղացնում են մինչև 3,25մ․ ես հենց այնտեղ էլ իրականացրել եմ այդպիսի նախագծեր՝ կապված գծերի նեղացման վերանախանշման հետ (օրինակ՝ Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի վրա և այլ թռիչքային մագիստրալներում), երբ աշխատում էի Մոսկվայի փողոցային երթևեկության կազմակերպման կենտրոնում՝ Անդրեյ Մուխխորտիկովի ղեկավարության ներքո։
Իսկ սա նրա հոդվածն է գծերի լայնության և դրանց նեղացման անհրաժեշտության մասին։
https://crusandr.livejournal.com/38986.html
Մաշտոցի պողոտայի վրա ավտոբուսային գծերի https://urbanista.am/bus-lane և Տիգրան Մեծ պողոտայի վերանախանշման http://yerevurban.am/tigran-mec-and-tashir/ վերաբերյալ իմ նախագծերում ես նույնպես նեղացրել էի գծերի լայնությունը մինչև 3,25 մետրի։
Առահասարակ փողոցների նախագծումը պետք է իրականացնել այնպես, որպեսզի դրանք իրենց դիզայնով ապահովեն նախագծողների կողմից տեղադրված արագությունների պահպանումը, այդ դեպքում ճանապարհային նշաններ տեղադրելու կարիք էլ չի լինի։ Այդպես էն վարվում եվրոպական քաղաքներում Vision Zero ծրագրի միջոցով (մանրամասն կարող եք տեսնել այստեղ https://www.facebook.com/yerevurban/posts/160251565379617): Հայաստանում նույնպես անհրաժեշտ է այդպիսի ծրագրի կիրառումը, այն կհանգեցնի և՛ ճանապարհային անվտանգության իրավիճակի բարելավման և՛ ճանապարհային մահացության դեպքերի նվազման, իսկ գծերի նեղացումը կարելի է համարել որպես այս ծրագրում տարրերի ներդնում, ընդ որում գոյություն ունեցող փողոցները պետք չէ նորից վերակազմավորել, անհրաժեշտ արդյունքին կարելի հասնել գրագետ վերանախագծմամբ և տակտիկական ուրբանիզմի կիրառմամբ․ սրան ես կանդրադառնամ իմ առաջիկա հոդվածների մեկում։ Եվ իհարկե քաղաքում պետք է նվազեցնել արագությունը մինչև 50-ի, նաև, ինչպես արդեն արվում է եվրոպական քաղաքներում, երկու անգամ նվազեցնել չտուգանվող շեմը և դրանից հետո, ի դեպ, կարելի կլինի նեղացնել գծերն է՛լ ավելի ուժեղ (օրինակ՝ նույնիսկ Մինսկում և Կիևում կենտրոնական փողոցների լայնությունը 3 մետր է)։












