Արշակունյաց — Գարեգին Նժդեհ («Հայրենիք» կինոթատրոն) խաչմերուկի խցանումները

Եթե փոխենք ճանապարհային գծանշումները ժամանակակից ստանդարտների, ապա հնարավոր է զգալիորեն նվազեցնել Արշակունյաց — Գարեգին Նժդեհ («Հայրենիք» կինոթատրոն) խաչմերուկի խցանումները։

Փոփոխությունները Գարեգին Նժդեհ փողոցից երկու ելքերի համար թողունակության 25% աճի կհանգեցնեն։ Իսկ եթե սկսեն վերահսկվել Գարեգին Նժդեհի հրապարակի կից կայանման խախտումները, ապա այդ ելքի թողունակությունը կմեծանա ևս 20%-ով և ընդհանուր կդառնա 45%։ Ստեղծված մաթեմատիկական մոդելը հաստատում է այս թվերը։

*Թողունակությունը ավտոմեքենաների մաքսիմալ քանակությունն է, որը ճանապարհի տվյալ հատվածը կարող է ապահովել որաշակի ժամանակահատվածում։

Եթե գումարենք թողունակության բոլոր աճերը, ապա կստացվի մեքենաների այն քանակությունը, որ այժմ խաչմերուկն անցնում է լուսացույցի 140 վայրկյան տևող ցիկլի տակ, փոփոխություններից հետո նույն քանակությունը կարող է անցնել 105 վայրկյանում, այսինքն՝ խաչմերուկի թողունակությունը կմեծանա ~25%-ով։

Երթևեկության հոսքերի մոդելավորում

Ինչպես է ստացվել այդ արդյունքը։ Ժամակակակից ստանդարտները

Խաչմերուկները՝ ճանապարհների թողունակության ամենաթույլ տեղն են, ուստի նախագծման ժամանակակից սկզբունքները թողունակության մեծացման համար առաջարկում են խաչմերուկից առաջ շարքերի քանակը մեծացնել այնպես, որ տեղավորվեն բոլոր այն մեքենաները, որոնք հասցնում են անցնել կանաչ լույսի մի փուլի ընթացքում։ Դա թույլ կտա, որ շատ մեքենաներ անցնեն խաչմերուկը։ Նման լայնացումները պետք են նաև խաչմերուկից հետո։ Իսկ փողոցի խաչմերուկների միջև հատվածներում շարքերի քանակը պետք է նվազեցնել՝ ձգտելով «հավասարեցնել» թողունակության արժեքները ճանապարհի ամբողջ երկայնքով, որպեսզի խաչմերուկներում և դրանց միջև փողոցի հատվածներում թողնուակությունը լինի նույնը։
Իմ պրոյեկտի մեջ ընդլայնվող շարքերի քանակի մեծացումներն արված են Գարեգին Նժդեհի փողոցից ելքերի համար։ Արված են հանդիպակած հոսքի շարքերի քանակության նվազման հաշվին։ Եվ ստացվում է, որ երեքի փոխարեն պետք է անել 4 շարք։ Երկու դեպքում էլ թողունակությունը աճում է մինչև 25% և միևնույն ժամանակ թույլ է տալիս շրջադարձ կատարել Գարեգին Նժդեհի հրապարակից դեպի կենտրոն 3 շարքերով: Այս ելքի ընդլայնումը շատ երկար ստացվեց, քանի որ այս ելքի համար կանաչը երկար է վառում՝ 56 վայրկյան (պրոյեկտի մեջ չեմ փոխել փուլերի տևողությունները): Ինչպես նաև այս ելքի մոտ վարորդները չեն նկատում «Կանգառն արգելված է» նշանը և կայանում են 3 շարքի փոխարեն թողնելով ընդամենը 2-ը, ինչը բացասաբար է անդրադառնում ելքի վրա: Կա ևս մի խնդիր․ այս ելքի վրա ծառերի ճյուղերը խանգարում են շարքերի քանակի ավելացմանը (չնայած նրանք չեն խանգարում կայանատեղին), ավելի լավ է ճանապարհի կողմից մի քանի ճյուղեր կտրել, որոնք աճում են 5 մետրից ցածր, քան հանգույցի շինարարության ընթացքում ծառերը ամբողջությամբ կտրելը:

Լուսացույց․ ինչպե՞ս ավելի արդյունավետ դարձնել լուսացույցի աշխատանքը

Ամենահեշտ տարբերակն այն է, որ լուսացույցը մի քանի ռեժիմով աշխատի, այսինքն՝ կարողանա փոխել փուլային տևողությունները առավոտյան և երեկոյան պիկ ժամերին, քանի որ առավոտյան ավելի շատ մեքենաներ գնում են դեպի կենտրոն, իսկ երեկոյան՝ կենտրոնից:

Բայց շատ ավելի լավ է պատրաստել խելացի լուսացույց, որը տվյալներ է ստանում անցնող մեքենաների քանակի վերաբերյալ և դրա հիման վրա՝ փոխում իր աշխատանքը: Օրինակ՝ մեքենաները հաշվել կարող են ինդուկցիոն օղակները, որոնք, ամրացվելով ասֆալտին, հաշվում են դրանցով անցնող մեքենաները: Մոսկվայի որոշ խաչմերուկներում դա հենց այդպես է արված․ այս տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչպես է այն աշխատում https://youtu.be/NAe6Uj0aPE0 Կան նաև այլ տեսակի մեքենաների հաշվարկների տվիչներ: Իհարկե, դա արժե որոշակի գումար, բայց դա շատ ավելի էժան է, քան հանգույցի շինարարությունը։

Փողոցը վազքով անցնող հետիոտներ

Կարևոր է նաև այստեղ հետիոտնային սովորական անցումներ անել։ Շատերին անհարմար է ստորգետնյա անցումներից օգտվելը, օրինակ՝ տարեցներին, մանկասայլակներով մայրիկներին, երեխաներին, հեծանվորդներին։ Այդ պատճառով մարդիկ հաճախ այստեղ վազքով անցնում են փողոցը։ Իմ աչքի առջև 5 րոպեի ընթացքում փողոցը վազքով անցավ 10 մարդ։
Սովորական հետիոտնային անցումի համար այստեղ նույնիսկ թեքահարթակներ են արված։ Ըստ երևույթին այստեղ ժամանակին հետիոտնային անցում եղել է։
Ստորգետնյա անցումով անցնելը ցանկալի չի․ այն մութ ու կեղտոտ է, շատ են աստիճանները (այն ավելի խորն է արված, քան սովորական անցումները)։

Լուսացույցի հետիոտնային փուլ կազմակերպելը շատ հեշտ է, նույնիսկ կարիք չկա փոխելու լուսացույցների կարգավորումները, կոնֆլիկտներ ևս չեն առաջանում, սակայն կոնֆլիկտի հավանականությունը նվազեցնելու համար կենտրոնից դեպի Գարեգին Նժդեհ հրապարակ շրջադարձը կատարվում է ավելի մեծ անկյունից, որն օգնում է նվազեցնել մեքենաների արագությունը շրջադարձ կատարելիս:

Պրոյեկտի մեջ ամբողջ խաչմերուկի մակերեսը զգալիորեն փոքրացված է (մոխրագույն գծերով նշված են այն տեղերը, որտեղ նախկինում գտնվում էին կանգ-գծերը)։ էսթետիկ բարելավումից զատ այն փոքր-ինչ կմեծացնի նաև թողունակությունը, քանի որ մեքենաների՝ կանաչի միանալուց հետո մինչև խաչմերուկի կենտրոն հասնելու համար ավելի շատ ժամանակ է անցնում, քան ստանդարտ չափի խաչմերումի դեպքում։ 

Օղակաձև խաչմերուկի հետ անհաջող փորձ

Շրջանաձև երթևեկությունը, որը նախկինում այստեղ կար, որպես էքսպերիմենտ, ըստ երևույթին, չէր կարող լուծել այս խաչմերուկի խնդիրը, քանի որ շրջանի թողունակությունն ավելի քիչ է, քան լուսացույց ունեցող խաչմերուկինը, դեռ ավելին՝ նրա վրա ավելի շատ կոնֆլիկտային գոտիներ կային, ինչն էլ վթարային իրավիճակներ էր ստեղծում․ հաճախ մեքենաները եզրային ձախ գոտուց շրջադարձ էին կատարում դեպի աջ։ Հնարավոր է դիտել տուրբո օղակի ստեղծման հնարավորությունը․ https://youtu.be/2TSX0D8-PAc, այն ունի 20-30% ավելի բարձր թողունակություն, քան սովորական շրջանը, սակայն ես խորհուրդ չէի տա այն ստեղծել քաղաքի նման ծանրաբեռնված հատվածում։